Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային եւ դոլարային պարտատոմսեր

25.08.2025 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ակբա բանկ #պարտատոմս
Ակբա բանկը հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 10 միլիարդ ՀՀ դրամ եւ 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Բանկից հայտնել են, որ յուրաքանչյուր պարտատոմսից կտեղաբաշխվի 100 հազար քանակով։

Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում 10,50% է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 5,50 %։ 

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը կմեկնարկի օգոստոսի 25-ին, կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը ներառյալ։ Պարտատոմսերը կմարվեն օգոստոսի 25-ին։ 

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 հազար ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի եւ Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ 

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

•    Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
    Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

•    Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
•    Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 4962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW