Հայաստանի անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Ֆոնդային բորսայում

09.07.2025 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Եվրապարտատոմս #Ֆոնդային բորսա
Հուլիսի 8-ից թույլատրվել է ավելի քան $502 միլիոն ընդհանուր ծավալով ՀՀ անունից թողարկված XS3020792696 ծածկագրով եվրապարտատոմսի առեւտուրը բորսայի առեւտրային համակարգում` «նոր հնարավորություններ ստեղծելով տեղական ներդրողների համար»:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) տեղեկացնում է, որ պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ եւ 6.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն։ 

«Համեմատության համար՝ բորսայում շրջանառվող մյուս երկու պետական եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 3.6% եւ 3.95%։ Նշենք, որ տարեկան եկամտաբերության այս զգալի տարբերությունը պայմանավորված է հիմնականում ուղենիշ հանդիսացող ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճով։ 

Արժեկտրոնային վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա մարտի 12-ին եւ սեպտեմբերի 12-ին։ Պարտատոմսերով գործարքի նվազագույն ծավալը սահմանվել է $200,000, պատիկի չափը՝ $1,000»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ գլխավոր տեղաբաշխողներն են Citigroup, Credit Agricole եւ J.P.Morgan ընկերությունները։ Եվրապարտատոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

ՀՀ եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար հետաքրքրված անձինք կարող են դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ կազմակերպություններին։
Դիտում՝ 3323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW