Կոնվերս Բանկը ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

20.06.2025 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:

26.05.2025- 17.06.2025թթ ընկած կարճ ժամանակահատվածում բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Գործարքների գրեթե 90%-ը իրականացվել է Converse Mobile հավելվածով: Ֆիզիկական անձանց մասնաբաժինը ներդրողների ընդհանուր թվում 98% է:

«Կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելը բանկի առաջնահերթություններից է: Պարտատոմսերի թողարկումների արդյունքում, երկարաժամկետ հեռանկարում, էապես աճելու են ֆինանսական միջոցների ներգրավման բանկի հնարավորությունները: Միաժամանակ, ընդլայնելու է հայաստանյան կապիտալի շուկայի գործիքակազմը: Ինչպես սեփական, այնպես էլ այլ ընկերությունների թողարկումները կազմակերպելիս մեծ ուշադրություն ենք դարձնելու հատկապես դրամային գործիքներին»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային բիզնեսի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկայում շրջանառելու նպատակով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3823

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW