ԱրմՍվիսԲանկը հունիսի 16-ից սեպտեմբերի 30-ը կիրականացնի դրամային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը: Անվանական արժեք 50,000 ՀՀ դրամ 50,000 ՀՀ դրամ Տեղաբաշխման ծավալ 7 մլրդ ՀՀ դրամ 7 մլրդ ՀՀ դրամ Արժեկտրոնի տոկոսադրույք 10.25% 10.50% Արժեկտրոնի վճարման հաճախականություն կիսամյակային Մարման օր 16.06.2029թ. 16.06.2030թ. Թողարկող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ Տեղաբաշխող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես հայտը բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwiss Mobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:Հայտերի ընդունման ժամանակահատված` 16.06.2025թ. 10:00-ից մինչև 30.09.2025թ. ժամը 16:00:Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասը կուղղվի կայուն նախագծերի ֆինանսավորմանը:Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 04.06.2025թ. թիվ 1/117Ա որոշմամբ:Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1909