Յունիբանկը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ:Բանկից հայտնում են, որ բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ: Ձեռքբերման ենթակա նվազագույն փաթեթը կազմում է 2600 հատ:«Յունիբանկի՝ որպես դինամիկ զարգացող եւ վստահելի բանկի բաժնետոմսերը հասարակության համար խնայողությունների ներդրման երկարաժամկետ եւ շահավետ հնարավորություն են: Բաժնետոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է հասարակության լայն շերտերի ներգրավումը բանկի կառավարման գործում, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ընդհանուր առմամբ Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 7 թողարկում: 2024 թվականին բանկն իր բաժնետերերին է վճարել 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ:2024 թվականը Յունիբանկն ամփոփել է ավելի քան 10 մլրդ դրամ զուտ շահույթով: Բանկի ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 18%-ով, ընդհանուր կապիտալը՝ 14%-ով:AMX ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույննն է ճանաչվել երկու անվանակարգում՝ «Բորսայում բաժնետոմսերի լավագույն թողարկող» եւ «Լավագույնը բաժնետոմսերի երկրորդային շուկայում»:Բաժնետոմսերի Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 29.01.2025թ.-ին՝ ՀՀ ԿԲ թիվ 1/25 Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը եւ Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` http://www.unibank.am կայքում: Tweet Դիտում՝ 4007