Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
24.12.2024 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


«Սա համարձակ քայլ էր, եւ մինչ այժմ գրանցած բացառիկ արդյունքները արտացոլում են վստահությունը, որ Ամիօ բանկի հաճախորդներն ու գործընկերները ցուցաբերում են բանկի նկատմամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
2024 թվականին բանկն ունեցել է պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 15 միլիարդ ՀՀ դրամ ծավալով դրամային եւ 11.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:
Արդյունքում, երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում մոտ 3 անգամ ավելացել է Ամիօ բանկի պարտատոմսերի պորտֆելը՝ տարեսկզբի 7 միլիարդից 3-րդ եռամսյակի վերջում հասնելով 20,5 միլիարդի:
Պարտատոմսերի թողարկումից հետո բանկն ունեցել է շուկայում պարտատոմսերի պորտֆելի՝ մեծությամբ 2-րդ աճը, 5 տեղով բարելավել է իր դիրքը շուկայում՝ շուկայական վարկանիշային աղյուսակում տարեսկզբյան 12-րդ տեղից 3-րդ եռամսյակի վերջում հասնելով 7-րդ տեղ:
«Այս կարեւոր ձեռքբերումը ոչ միայն ամրապնդում է բանկի դիրքը, որպես վստահելի ֆինանսական հաստատություն, այլեւ ընդգծում է ներդրողների վստահությունը բանկի տեսլականի եւ կայունության նկատմամբ:
Այս տարվա մեծ ձեռքբերումով, Ամիօ բանկը շարունակելու է շուկայում ամրապնդել իր դիրքերը՝ հաճախորդներին առաջարկելով լավագույն պրոդուկտներն ու ծառայությունները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
07.03.2025 | 12:17 Նորություններ
06.03.2025 | 16:20 Նորություններ
06.03.2025 | 15:14 Նորություններ
Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը հուշագիր են ստորագրել
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: