Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է

05.12.2024 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային եւ դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին:

Նախատեսվածից երկու ամիս շուտ բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 եւ 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Բանկից հայտնում են, որ տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել է Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից:

Առաջիկայում պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6423

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW