Արմսվիսբանկը հոկտեմբերի 21-ից տեղաբաշխում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկում: Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ) եւ ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար): Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է.• ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 10.00%,• ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.00%:Բանկից հայտնում են, որ բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ: Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում: Թողարկման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 5 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:Պարտատոմսերը կտեղաբաշխվեն հրապարակային` պարտատոմսերի ձեռքբերման համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 21.10.2024թ. ժամը 10:00-ից մինչեւ 28.11.2024թ. ժամը 16:00-ը:Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների էական մասը կուղղվի կայուն նախագծերի ֆինանսավորմանը:Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Արմսվիսբանկի պաշտոնական կայք: Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում զանգահարել Արմսվիսբանկ՝ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:Բանկից հիշեցնում են, որ ներկայում ընթացքի մեջ է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին: Պարտատոմսերը տեղաբաշխվում են հետեւյալ պայմաններով.• Անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ,• 3 տարի մարման ժամկետ,• 10.00% արժեկտրոնային եկամտաբերություն,• Արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Tweet Դիտում՝ 2267