Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

14.08.2024 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամիօ բանկ #պարտատոմսեր
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերն օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաեւ ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:

Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով եւ 27 ամիս շրջանառության ժամկետով:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված եւ առեւտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4062

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW