Evocabank-ը կթողարկի դրամով 10.25% եւ դոլարով 5.25% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 3 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:Evocabank-ը 2024թ․ հուլիսի 25-ին կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր: Բանկը կտեղաբաշխի 300,000 հատ դրամային եւ 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:«Պարտատոմսերը պահանջված եւ շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր եւ ունեն մի շարք առավելություններ՝Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով կամ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ:Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2024թ. թիվ 1/254 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 3904