Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է պարտատոմսերի դրամով եւ դոլարով թողարկումը

22.07.2024 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմսեր
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկից հայտնել են, որ ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում:

Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 9.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5%: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս:   
 
Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները եւ սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են  www.unibank.am կայքում:
Դիտում՝ 14546

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW