Դայմենշն ՓԲԸ-ն կիրականացնի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
21.06.2024 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
• Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.00%
• Թողարկման ծավալը՝ 1,100,000,000 ՀՀ դրամ
• Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ
• Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
• Մարման ամսաթիվը՝ 25.12.2026
• Շրջանառության ժամկետը՝ 30 ամիս
Դայմենշն ներդրումային ընկերությունից հայտնել են, որ Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։
ՀՀ ԿԲ նախագահի 15.05.2024թ-ի թիվ 1/170 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետեւյալ հղումով:
Թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է գտնել ՖԻՆՔԱ-ի եւ Դայմենշնի պաշտոնական կայքերում:
Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։
2017 թվականից ի վեր սա ՖԻՆՔԱ-ի կողմից պարտատոմսերի 16-րդ թողարկումն ու տեղաբաշխումն է։
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
Սույն նյութը համարվում է գովազդ:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին
ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով եւ համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին եւ կառուցել ավելի լավ ապագա:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին եւ տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական եւ վերլուծական մի շարք ծառայություններ՝ Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց եւ արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին եւ պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր եւ գործընկերների գլոբալ ցանց:
«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: