Արմսվիսբանկը հունիսի 10-ից սկսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկում: Պարտատոմսերը կթողարկվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար) եւ Եվրոյով (անվանական արժեքը` 100 եվրո) 4 տարի մարման ժամկետով: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է.• ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 10.20%,• ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.25%, • Եվրոյով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 5.00%:Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ: Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:Թողարկման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 5 մլրդ ՀՀ դրամ, 15 մլն ԱՄՆ դոլար եւ 5 մլն եվրո:Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 10.06.2024թ. ժամը 10:00-ից մինչեւ 30.09.2024թ. ժամը 16:00-ն:Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արմսվիսբանկ՝ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:Բանկից հիշեցնում են, որ մինչ այժմ տեղաբաշխել է պարտատոմսերի 18 թողարկում (9 թողարկումները արտահայտված ԱՄՆ դոլարով, 5-ը՝ ՀՀ դրամով եւ 4-ը` Եվրոյով): Բոլոր տեղաբաշխումերի արդյունքում Բանկին հաջողվել է հավաքագրել 34 մլրդ ՀՀ դրամի, 61 մլն ԱՄՆ դոլարի եւ 27 մլն 400 հազար եվրոյի չափով դրամական միջոցներ:Բանկի 7 թողարկումները հաջողությամբ մարվել են: Ներկայում շրջանառության մեջ գտնվող 11 թողարկումները (6 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 3-ը՝ ՀՀ դրամով եւ 2-ը` Եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, որի շրջանակում շուկա ստեղծողը Հայաստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Բանկը նախատեսում է օգտվել նաեւ շուկա ստեղծողի ծառայություններից ներկայում տեղաբաշխվող պարտատոմսերի համար: Tweet Դիտում՝ 9545