Եվրոթերմի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
14.03.2024 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /



«Եվրոթերմ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 պարտատոմս։ Պարտատոմսերը ներառվել են պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առեւտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված պարտատոմսերի մասին իմանալ ավելին այստեղ:
Ֆոնդային բորսայից հայտնել են, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից թողարկված ընդհանուր 500 մլն ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն։
«Եվրոթերմի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանակալի քայլ է հայկական ներդրումային շուկայի զարգացման համար։ Հաշվի առնելով պարտատոմսերի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ մեր կարծիքով Եվրոթերմի պարտատոմսերի առեւտուրը բորսայական հարթակում բավականին ակտիվ կլինի։
Հայաստանի ֆոնդային բորսայի կարեւորագույն առաքելություններից մեկն է կապիտալի շուկայի զարգացումը, որի ուղղությամբ բազմաթիվ նախագծեր ենք մշակում եւ իրականացնում։ Մասնավորապես՝ Բորսան մշտապես կարեւորում է նոր գործիքների եւ արժեթղթերի զարգացումը եւ աջակցում է բոլոր այն ընկերություններին, որոնք ցանկանում են թողարկում անել», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Կոնվերս բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացումն անհնար է այդ թվում առանց թողարկողների եւ թողարկումների քանակական եւ ծավալային աճի, առանց գործընթացում իրական հատվածի ընկերությունների ներառման:
Եվրոթերմի պարտատոմսերի տեղաբաշխումը արդյունավետ համագործակցություն էր ու բանկի համար նոր հաջողված փորձառություն, ինչի շնորհիվ մեր գործընկեր Եվրոթերմ ընկերությունը հասանելիություն ստացավ ֆինանսների ներգրավման այլընտրանքային տարբերակի: Իսկ պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսվածից սեղմ ժամկետում եւս մեկ անգամ փաստեց իրական հատվածում գործող վստահելի ընկերությունների պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի եւ այս ոլորտում Կոնվերս Բանկի քայլերի արդյունավետության մասին:
Այսօր պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում աջակցում ենք տարբեր փոքր եւ միջին ընկերությունների՝ նրանց համար ստեղծելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ հաճախորդներին ընձեռելով ներդրումների նոր հնարավորություններ»:
Եվրոթերմ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանի խոսքով՝ ընկերության պարտատոմսերում մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողների առկայությունը վկայում է Եվրոթերմի նկատմամբ վստահության մասին. «Այս թողարկման ընթացքում ներգրավված միջոցները հիմնականում ուղղվել են ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Չի բացառվում, որ հետագայում ունենանք ավելի մեծածավալ թողարկումներ կապիտալի համալրման կամ նոր բիզնես գաղափարների իրագործման համար»:
«Եվրոթերմ» ՓԲԸ -ի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առեւտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: