Յունիբանկը թողարկել է դրամային եւ դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ համապատասխանաբար 11% եւ 5% տարեկան:Բանկից հայտնել են, որ դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 15.03.2024թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:Նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարեւոր առավելություն է, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են բանկի կայքում:Ներդրողը կարող է ձեռքբերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները եւ վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը՝ բանկի կայքի «Պարտատոմսեր» բաժնում: Tweet Դիտում՝ 2964