Ֆասթ Բանկը հունվարի 18-ից ապրիլի 18-ը նախատեսում է տեղաբաշխել 11.20% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Բանկից հայտնել են, որ տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3,000,000,000 ՀՀ դրամ։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարման պարբերականությամբ։Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ ներդրումային ծառայություններ մատուցող այլ ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը եւ մինչեւ տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցել տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաեւ բանկային հաշիվների տվյալները։««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ եւ դրանք ներբեռնել բանկի կայքէջից։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 3585