Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Բանկից հայտնում են, որ թեեւ թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել ս.թ. հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:«Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը եւս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը», - ասված է հաղորդագրության մեջ:Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:Պարտատոմսերի հիմնական առավելություններն են. • բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ, • ապահովվածությունը. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ: Հաշվի առնելով բնակչության համար խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման հնարավորության կարեւորությունը եւ պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը` Յունիբանկը նախատեսում է 10 օրյա ժամկետում իրականացնել նոր թողարկում 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Tweet Դիտում՝ 4529