IDBank-ը թողարկում է դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշը
03.08.2023 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


• Ընդհանուր ծավալը – 3 մլն․ ԱՄՆ դոլար
• Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,25 %
• Շրջանառության ժամկետը – 27 ամիս
• Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
• Մարման ամսաթիվ – 03/11/2025
Պարտատոմսերը տեղաբաշխվել են օգոստոսի 3-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Բանկից հիշեցրել են, որ պարտատոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց տարբերակով․ անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը եւ քանակը ու կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: