Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 73 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 73%-ով: Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի հուլիս ամսվա տվյալները, ըստ որի պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 11,7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 56%-ով: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 49 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հուլիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 420,6 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 265 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 100։ Նշվում է, որ ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 10%-ով:Բաժնետոմսերի առեւտրի ծավալը եւս աճել է՝ հասնելով մոտ 87,1 մլն դրամի, որը 226%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 7%-ով՝ հասնելով 279,6 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 115 գործարք։ Ամսական տվյալների գրաֆիկները կարելի է տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 11312