Հայէկոնոմբանկը հանդես է գալիս բաժնետոմսերի տեղաբաշխման հերթական առաջարկով: Բանկից հայտնել են, որ թողարկվել է 454,546 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով (շուկայական արժեք՝ 4,400 ՀՀ դրամ), արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմում է 945,455,680 ՀՀ դրամ (շուկայական արժեք՝ 2,000,002,400 ՀՀ դրամ):«Բանկի շահաբաժինների վճարման քաղաքականությունն ուղղված է առավելագույնս հաշվի առնելու բանկի բաժնետերերի պահանջները, ապահովելու բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Վերջին 20 տարիներին բանկն իր բաժնետերերին շահաբաժին է վճարել 18 անգամ:Դառնալով բաժնետեր՝ հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլեւ քվեարկության միջոցով մասնակից դառնալ բանկի կառավարմանը՝ ներգրավված լինելով մի շարք նախագծերի իրականացմանը:Հայէկոնոմբանկի նկատմամբ ձեւավորված վստահության մասին են վկայում բաժնետոմսերի նախորդ տարիների արդեն ավանդույթ դարձած հաջող տեղաբաշխումները եւ բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը ներկայում կազմում է մոտ 6,300»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Բաժնետոմսեր կարելի է ձեռք բերել Երեւանում եւ մարզերում գործող բանկի 54 մասնաճյուղերից:Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատված՝ 22/07/2023թ. ժ. 09:00-31/10/2023թ. ժ. 16:00:Ազդագիրը 07/06/2023թ.-ին գրանցվել է ԿԲ կողմից եւ հրապարակված է բանկի ինտերնետային կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնում եւ հասանելի է Հայէկոնոմբանկի գլխամասում՝ Երեւան, Ամիրյան 23/1 հասցեում:* Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, բաժնետոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաեւ որոշակի ռիսկեր՝ պայմանավորված հաշվեկշռային (շուկայական) արժեքի փոփոխությամբ: Նշված ռիսկը հասցված է նվազագույնի՝ շնորհիվ բանկում ներդրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմների: Tweet Դիտում՝ 18427