Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
07.03.2023 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% եւ 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Առաջիկայում պարտատոմսերը կցուցակվեն AMX-Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք կսկսեն շրջանառվել երկրորդային շուկայում:
«Ներկայում բորսայում շրջանառվում է բանկի՝ 5 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Իսկ 2008թ-ից ի վեր բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո պարտատոմս՝ ընդհանուր 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:
Պարտատոմսերը ոչ միայն հավասարեցված են ավանդին եւ ապահովագրված են
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, այլեւ պարտատոմսերից ստացվող եկամուտները չեն հարկվում եւ համարվում են խնայողությունների դիվերսիֆիկացման լավագույն եղանակներից մեկը»,-նշել են բանկում եւ հավելել, որ առաջիկայում եւս Կոնվերս Բանկը հանդես կգա նոր թողարկումներով՝ պահպանելով իր տեղը ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում:
Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Բանկը վերահսկվում է Հայաստանի ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: