Կորպորատիվ պարտատոմսերով սեպտեմբերին կնքվել է 368 գործարք

04.10.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա
Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 22.6 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը սեպտեմբերին կազմել է ավելի քան 8.9  մլրդ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 79 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի սեպտեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 430.8 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 7.8 մլրդ դրամ` 2021 թ․-ի սեպտեմբերի համեմատ գրանցելով 50% աճ։

Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 368 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 108։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 7.1 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ.-ի սեպտեմբերի համապատասխան  ցուցանիշը մոտ 113%-ով։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 100.2 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 65.5%-ով՝ հասնելով 263 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 396 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Դիտում՝ 60117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW