Պարտատոմսերի առեւտրի ծավալը 2022-ի 2-րդ եռամսյակում կազմել է 28 մլրդ դրամ

08.07.2022 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #առեւտուր
Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով   2020-2021թթ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է առեւտրի եւ շուկայի ծավալների աճ:

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ պետական պարտատոմսերի առեւտրի ընդհանուր ծավալը 2-րդ եռամսյակում կազմել է ավելի քան 28 մլրդ դրամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 9%, իսկ 2021-ի համեմատ՝ 45% աճ։

Կնքվել է պետական պարտատոմսերով 178 գործարք։ Շրջանառության մեջ առկա պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատում է 1,3 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 30%-ով։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական, թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի 2-րդ եռամսյակի ավարտին շուկայի ծավալը կազմել է ավելի քան 448 մլրդ դրամ:

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը 102 է։ Առեւտրի ծավալը 2020 եւ 2021 թթ-ի 2-րդ եռամսյակների համեմատ աճել է՝ անցնելով 11 մլրդ դրամի շեմը։ Գործարքների քանակն աճել է ավելի քան 35%-ով։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշները 60%-ով, իսկ 2020 թ․-ի ցուցանիշները՝ 84%-ով։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 425 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 58%-ով՝ հասնելով շուրջ 252 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 343-ի։

Ամսական տվյալների գրաֆիկները կարելի է տեսնել՝ անցնելով հղումով:
Դիտում՝ 44448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW