AMX. Ապրիլին առեւտրի եւ շուկայի ծավալների նկատելի աճ է եղել

06.05.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #AMX
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2022 թ․-ի ապրիլ ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալների նկատելի աճ։

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 65.2 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 6,7 մլրդ դրամ՝ 2021 թ․-ի ապրիլի համեմատ գրանցելով 34% աճ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ արժեթղթերի առաջնային աճուրդների հարթակում տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 3,8 մլրդ դրամ։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 475.8 մլրդ դրամ, որը 1.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է 2․8 մլրդ դրամը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 255 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 99-ը։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4․9 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի ապրիլի համապատասխան  ցուցանիշը 114%-ով (ավելի քան 2 անգամ)։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 84․5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  60%-ով՝ հասնելով 255.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 70 գործարք։
Դիտում՝ 53314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW