Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

20.04.2021 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր
Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածում:

Ինչպես նշել են բանկում, դրամային պարտատոմսի անվանական արժեքը 50.000 ՀՀ դրամ է, իսկ դոլարային պարտատոմսինը՝ 100 ԱՄՆ դոլար: Արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար է 9.75% եւ 5.25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Տարվա ընթացքում Կոնվերս Բանկը նախատեսում է իրականացնել մինչեւ 20 մլն ԱՄՆ դոլար եւ 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկում՝ շարունակաբար հաճախորդներին առաջարկելով այս ֆինանսական պրոդուկտը:

«Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից ամենազգալին, թերեւս, դրանցից ստացվող տոկոսային եկամտի՝ հարկերից ազատված լինելն է: Եվս մեկ առավելություն այն է, որ պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչեւ դրանց մարման ժամկետը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում», որտեղ պրոֆեսիոնալ ներդրողը շուկա ստեղծողի կարգավիճակ ստանալուց հետո ապահովելու է երկրորդային շուկայում դրանց իրացվելիությունը:

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասները, Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի ինտերնետային կայքից այս հղմամբ:

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW