Ապրիլի 8-ին Evocabank-ն առաջին անգամ ցուցակեց իր պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում: Բանկի ներկայացուցիչները Հայաստանի ֆոնդային բորսայում հնչեցրեցին ցուցակման զանգը՝ ազդարարելով Evocabank-ի պարտատոմսերի առաջին ցուցակումը։ Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանն իր խոսքում նշել է․ «Ուրախ ենք, որ մեր ներդրողների համար թողարկել ենք եկամտաբեր ֆինանսական նոր գործիք, որն այլընտրանք է դասական ավանդային պրոդուկտի նկատմամբ եւ ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես, պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից, ինչպես նաեւ դրանցով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Նշեմ նաեւ, որ առաջին անգամ Հայաստանում մեր պարտատոմսերը հնարավոր է եղել ձեռք բերել օնլայն տարբերակով՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով»։Evocabank-ի Ներդրումային գործառնությունների բաժնի ղեկավար Քրիստինա Վարդանյանը ավելացրել է, որ բանկը շարունակաբար իրականացնելու է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ նպաստելով ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանը, միաժամանակ շարունակելով նորարար թվային ներդրումային պրոդուկտների մշակումը եւ ներդրումը: Լուսանկարը՝ Evocabank Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նորանոր հաջողություններ է մաղթել բանկին արժեթղթերի շուկայում եւ նշել․ «Ուրախալի է տեսնել, որ Evocabank-ը, լինելով բորսայի անդամ եւ շուկայի մասնակից, այսուհետեւ հանդես է գալիս նաեւ արժեթղթեր թողարկող։ Հաշվի առնելով կորպորատիվ պարտատոմսերի բարձր պահանջարկը՝ համոզված եմ, որ բանկի պարտատոմսերի առեւտուրը բորսայական հարթակում լինելու է շատ ակտիվ։ 2020թ.-ին ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը կազմել է 446 մլրդ դրամ՝ 106%-ով գերազանցելով 2019թ․ ցուցանիշը, իսկ առեւտրի ծավալը կազմել է 32 մլրդ դրամ, որը 8,5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առեւտրի աճին նպաստող հանգամանքներից են հարկային բարելավումները։ Մինչեւ 2025թ․ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից, բանկերի դեպքում՝ 24 ամիս եւ ավելի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտն ազատված է եկամտահարկից։ Ցուցակված կազմակերպությունների շահաբաժինները նույնպես չեն հարկվում թե՛ ռեզիդենտների եւ թե՛ ոչ ռեզիդենտների համար»։Բանկի կողմից 2021թ․ մարտ ամսին թողարկված պարտատոմսերի հիմնական պայմաններն են.Դոլարային տրանշ• Տարբերակիչ ծածկագիր - AMPROMB21ER4• Ցուցակման/Առեւտրին թույլատրման ամսաթիվ - 08.04.2021• Թողարկման ծավալ - 5,000,000 ԱՄՆ դոլար• Անվանական արժեք - 100 ԱՄՆ դոլար• Արժեկտրոնի եկամտաբերություն - 5.5%• Մարման ամսաթիվ - 02.09.2023Դրամային տրանշ• Տարբերակիչ ծածկագիր - AMPROMB22ER2• Ցուցակման/Առեւտրին թույլատրման ամսաթիվ - 08.04.2021• Թողարկման ծավալ - 500,000,000 ՀՀ դրամ• Անվանական արժեք - 10,000 ՀՀ դրամ• Արժեկտրոնի եկամտաբերություն - 10%• Մարման ամսաթիվ - 02.09.2023«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2254