Ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչեւ 2021թ. փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային եւ դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:Ինչպես հայտնել են բանկում, տեղաբաշխման ենթակա դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 2 մլրդ դրամ, որը ներառում է 200,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 9.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Ե՛վ դոլարային, եւ՛ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.09.2023թ.:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող: Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2020թ. հուլիսի 31-ին: Ծրագրային ազդագրին եւ թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքից:Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:Ծրագրային Ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1:Բանկում հիշեցրել են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Tweet Դիտում՝ 2882