Հայէկոնոմբանկը հայտարարում է հասարակ բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն
24.07.2020 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի «B» հարթակում, հայտարարում է 18-րդ թողարկման հասարակ (սովորական) բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն:
Բանկում նշել են, որ բաց բաժանորդագրության են ներկայացվել 44 700 հատ սովորական բաժնետոմս, որոնց ընդհանուր ծավալն անվանական արժեքով կազմում է 464 880 000 դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 800 130 000 դրամ:
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10 400 դրամ, իսկ տեղաբաշխման գինը՝ 17 900 դրամ:
Բաժնետոմսերի տեղաբաշխման նախատեսվող ժամանակահատված՝ 2020թ. հուլիսի 24-ից 2020թ. դեկտեմբերի 30-ը:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Հայէկոնոմբանկի կայքում: Ազդագիրը գրանցված է Կենտրոնական բանկի կողմից (ՀՀ ԿԲ նախագահի 15/07/2020թ. թիվ 1/403Ա որոշում):
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: