ՖԻՆՔԱ-ի դրամային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

28.10.2019 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՖԻՆՔԱ #բորսա #Անուշ Պետրոսյան
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի՝ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Այս մասին տեղեկացրել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

2019թ. ապրիլի 19-ին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակում սեպտեմբերի 24-ին ՖԻՆՔԱ-ն իրականացրել էր պարտատոմսերի 6-րդ (AMFNCAB26ER3) տրանշի տեղաբաշխումը՝ 1,5 միլիարդ դրամ ծավալով, իսկ 2019թ. հոկտեմբերի 28-ին դրանք ցուցակվել են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի Bbond հարթակում։

Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես է գալիս Արարատբանկը։

«Սա ՖԻՆՔԱ պարտատոմսերի 6-րդ ընթացիկ ցուցակումն է, որը խոսում է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ակտիվ մասնակցության մասին»,- ասել է Անուշ Պետրոսյանը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են ՖԻՆՔԱ-ի եւ Արարատբանկի պաշտոնական կայքերում:
Դիտում՝ 3112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW