Կոնվերս Բանկի դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

27.08.2019 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:

2019թ. ապրիլին սկսված գործընթացի շրջանակում բանկն ընդհանուր առմամբ տեղաբաշխել է 1 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար ծավալով պարտատոմսեր՝ իր կողմից թողարկումների ընդհանուր ծավալը հասցնելով 22.3 մլրդ դրամին համարժեք գումարի:

Տեղաբաշխված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% եւ 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

«Վերջին երկու տարիներին բանկը շարունակաբար իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ: Հաճախորդները հնարավորություն են ունեցել պարտատոմսեր ձեռք բերել բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչի շնորհիվ ընդհանուր թողարկման մոտ 88%-ը գնել են ֆիզիկական անձիք: Ինստիտուցիոնալ ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել հատկապես դրամային պարտատոմսերը»,- ասել են Կոնվերս Բանկում:

Բանկում հայտնել են նաեւ, որ տեղաբաշխված դրամային ու դոլարային պարտատոմսերը գրանցվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:
Դիտում՝ 3578

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW