Հայէկոնոմբանկը հասարակ բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն է հայտարարում

18.07.2019 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #բաժնետոմս
Հայէկոնոմբանկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի «B» հարթակում, հայտարարում է 17-րդ թողարկման հասարակ (սովորական) բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն:

Բանկում նշել են, որ բաց բաժանորդագրության են ներկայացվել 30 800 հատ սովորական բաժնետոմսեր, որոնց ընդհանուր ծավալն անվանական արժեքով կազմում է 320 320 000 դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 500 500 000 դրամ:

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10 400 դրամ, իսկ տեղաբաշխման գինը՝ 16 250 դրամ:

Բաժնետոմսերի տեղաբաշխման նախատեսվող ժամանակահատվածը 2019թ. հուլիսի 15-ից հոկտեմբերի 31-ն է:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Հայէկոնոմբանկի կայքում:
Դիտում՝ 6040

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW