IDBank-ը հայտարարում է 4-րդ թողարկման պարտատոմսերի մարման մասին

01.07.2019 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս
IDBank-ն այսօր իրականացրել է 4-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում եւ արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:

Բանկում նշել են, որ 4-րդ թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5 մլն դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս,տոկոսադրույքը՝ 5,75%։

Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։

IDBank-ը պարտատոմսերի 4-րդ տրանշը թողարկել էր 2017-ին, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի եւս 3 տրանշի թողարկում։

«IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը եւ հաճախորդներին առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW