Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ. մայիսի 5-ին թողարկած պարտատոմսերը: Բանկում նշել են, որ ընդհանուր մարված պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է $6 մլն: Վերջիններս լայն տարածում էին ստացել ֆիզիկական անձանց շրջանում, որոնք ձեռք էին բերել ընդհանուր ծավալի մոտ 87%-ը: Իրենց շրջանառության ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ պարտատոմսերով (բորսայական հապավում՝ COVSB2) գրանցվել է մոտ $2,1 մլն-ի 99 գործարք:«Բանկը հետեւողականորեն առաջարկում է պարտատոմսերի նոր թողարկումներ՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին շարունակաբար օգտվել տվյալ պրոդուկտից: Այսպես, ապրիլի 15-ից սկսվել է այս տարվա տեղաբաշխման գործընթացը, որով հաճախորդներին առաջարկվելու 10 մլն դոլարային եւ 1 մլրդ դրամային պարտատոմսեր՝ երեք տարի մարման ժամկետով: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 9,75%, իսկ դոլարայինը՝ 5,5%»,- ասված է հաղորդագրությունում:Թողարկման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով: Tweet Դիտում՝ 3051