Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի դոլարային եւ դրամային պարտատոմսեր

30.04.2019 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Հայէկոնոմբանկը մայիսի 3-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային եւ դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Բանկում նշել են, որ տեղաբաշխման ենթակա դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլն դոլար, որը ներառում է 30 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 դոլար անվանական արժեքով:

Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5,5%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ դրամ, որը ներառում է 100 000 հատ անվանական,ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10,25%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դոլարային եւ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է՝ 03.05.2022:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է  2019թ. ապրիլի 19-ին: Ծրագրային ազդագրին եւ թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքում:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Դիտում՝ 3185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW