Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով մարտի 1-ից կտեղաբաշխի 1 300 000 000 դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9.5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 24 ամիս շրջանառության ժամկետով։ Բանկում նշել են, որ մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 000 դրամ։ Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համարՊարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար Tweet Դիտում՝ 3043