ՖԻՆՔԱ-ն կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

19.02.2019 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՖԻՆՔԱ #Անուշ Պետրոսյան #պարտատոմս
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն փետրվարի 25-ին կտեղաբաշխի իր պարտատոմսերի 4-րդ՝ դոլարային տրանշը:

Այս մասին տեղեկացրել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

«ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն փետրվարի 25-ին չորրորդ փուլով իրականացնելու է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի թողարկում: Թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձիք կարող են ձեռք բերել մեր պարտատոմսերը, որոնք, ունենալով ցածր ռիսկայնություն, ապահովում են բավականին գրավիչ՝ 6% եկամուտ: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի վարկային քաղաքականության ընդլայնմանը»,- նշել է նա:

Ներկայացնելով պարտատոմսերի նախորդ թողարկումը, որը հաջողությամբ իրականացվել էր 2018թ. դեկտեմբերի 18-ին բորսայի տեղաբաշխման հարթակում, Անուշ Պետրոսյանը տեղեկացրել է, որ ամբողջությամբ տեղաբաշխվել են 1 400 000 000 դրամ անվանական արժեքով, 10,5% տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր, որոնց դիմաց ներգրավվել է 1 464 399 416,30 դրամ:

Որպես տեղաբաշխող կրկին հանդես է գալիս Արարատբանկը: Տեղաբաշխումն այս անգամ եւս իրականացվելու է երաշխավորված ձեւով: Պարտատոմսերը հետագայում ցուցակվելու են ֆոնդային բորսայում, որոնց մարքեթ մեյքերը հանդիսանալու է Արարատբանկը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի կայքերում:
Դիտում՝ 2722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW