Հայէկոնոմբանկն ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

04.02.2019 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս

Հայէկոնոմբանկը հաջողությամբ եւ ժամկետից շուտ ավարտել է 5,25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկում նշել են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը $2 100 000 է:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022թ. հունվարի 29-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կունենան շուկա ստեղծող:

Դիտում՝ 2599

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW