Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին

29.10.2018 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական եւ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին:

Բանկում ներկայացրել են պարտատոմսերի թողարկման պայմանները.

- Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 դրամ, թողարկման ծավալը՝ 500 մլն դրամ:

- Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,5%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է $100, թողարկման ծավալը՝ $5 մլն:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

«Պարտատոմսերը մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու եւ բազմապատկելու ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են բարձր եկամտաբերություն, որը հաստատուն ձեւով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդ թողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը վկայում է բանկի հանդեպ հասարակության վստահության մասին: Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը՝ բարձր եկամտաբերություն, իրացվելիություն եւ ապահովածություն: Ի դեպ, բանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (Abond) ցուցակում»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերը կարել է ձեռք բերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Դիտում՝ 14769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW