Սեպտեմբերի 28-ին Ինեկոբանկի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաեւ թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:Բանկում նշել են, որ տեղաբաշխման է ներկայացվել 36 ամիս ժամկետայնությամբ, արժեկտրոնի կիսամյակային պարբերականությամբ, $5 մլն անվանական արժեքով 50 000 հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է։ Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,25% է: 14.09.2018 | 16:37 Ինեկոբանկն ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը «Հոկտեմբերի 1-ից սկսած՝ բորսայում կկատարվի պարտատոմսերի երկկողմանի գնանշում, եւ ներդրողներն արդեն կարող են ազատ գնել եւ վաճառել դրանք երկրորդային շուկայում»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: Tweet Դիտում՝ 4223