Ինեկոբանկը հաջողությամբ ավարտել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը։«2018թ. մայիսի 8-ից սկսած՝ տեղաբաշխման շրջանակում իրականցվել է 50 հազ. հատ պարտատոմսի տեղաբաշխում, յուրաքանչյուրը՝ $100 անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 3 տարի է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականցվելու է կիսամյակային պարբերականությամբ»,- նշել է Ինեկոբանկի ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։Ինչպես տեղեկացրել է Ինեկոբանկը, տեղաբաշխված պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը $5 մլն է՝ տարեկան 5,25% եկամտաբերությամբ։ 08.06.2018 | 15:10 Ինեկոբանկը տեղաբաշխում է $5 մլն ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր «Այժմ աշխատանքներ են տարվում պարտատոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում ցուցակելու ուղղությամբ: Ցուցակելու արդյունքում բորսայում կկատարվի պարտատոմսերի երկկողմանի գնանշում մարքեթ մեյքերի կողմից, այսինքն՝ այսուհետ ներդրողները կարող են ազատ գնել եւ վաճառել դրանք։ Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացումների եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակներն արդեն իսկ տեղադրված են Ինեկոբանկի կայքում»,- հավելել է Հայկ Ոսկանյանը։Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: Tweet Դիտում՝ 4533