Անելիք Բանկն ավարտել է պարտատոմսերի 5-րդ տրանշի տեղաբաշխումը

08.12.2017 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Անելիք Բանկ #պարտատոմսեր
Անելիք Բանկի 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են սահմանված ժամկետում:

Բանկում նշել են, որ պարտատոմսերը ձեռք են բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։

Հոկտեմբերի 12-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է $5 մլն ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75% է:

«Սա բանկի կողմից պարտատոմսերի արդեն հինգերորդ եւ հոբելյանական տեղաբաշխումն է: Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 5 տրանշ ընդհանուր՝ $20 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով»,- ասված է հաղորդագրությունում:

«Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլեւ բանկի համար: Բանկը մտադիր է շարունակել պարտատոմսերի թողարկման իր ծրագիրը»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:

Տեղաբաշխմանը կհետեւի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:
Դիտում՝ 4321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW