«Գլոբալ Կրեդիտ»-ը ներկայացրել է պարտատոմսերի թողարկման պայմանները

14.11.2017 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Գլոբալ Կրեդիտ» #«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» #պարտատոմս
«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2017թ. նոյեմբերի 23-ին նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում:

Կազմակերպությունում նշել են, որ առաջին տրանշով կտեղաբաշխվի $1 000 000 ընդհանուր ծավալով, 7% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, $100 անվանական արժեքով 10 000 հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է $100, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:


Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի  300 000 000 դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 1 տարի շրջանառության ժամկետով, 10 000 դրամ անվանական արժեքով 30 000 հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ դրամային պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10 000 դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «Ռենեսա» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբալ Կրեդիտ»-ի եւ «Ռենեսա»-ի պաշտոնական կայքերում:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին:

Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձիք պետք է նախապես դիմեն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ի հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման եւ սպասարկման համար:

Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաեւ ցանկացած բանկում իր անվամբ բացել դոլարային եւ դրամային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):
Դիտում՝ 4566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW