Պետական պարտատոմսերի աճուրդները ԿԲ-ից տեղափոխվել են բորսա
10.05.2017 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ wycokck.org

Ինչպես հայտնել են բորսայում, համապատասխան աճուրդներն այսուհետ կազմակերպվելու են «Nasdaq-ի կողմից մշակված եւ գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով օժտված» Genium INET էլեկտրոնային առեւտրային համակարգի միջոցով:
Վերջինս կիրառվում է ինչպես Nasdaq-ի կազմում գործող ամերիկյան եւ եվրոպական բորսաների կողմից, այնպես էլ Տոկիոյում, Հոնկոնգում, Սինգապուրում:
«Նոր ավտոմատացված համակարգի ներդրմամբ հեշտացվել են պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման աշխատանքները: Ծրագրային համակարգն ավելի ճկուն եւ հարմարավետ է օգտագործողի համար, այն տալիս է հեշտացված կարգով հայտերի մուտքագրման եւ միկրովայրկյանների ընթացքում գործարքների կնքման հնարավորություններ: Համակարգն ապահովում է T+1 սկզբունքով վերջնահաշվարկի իրականացումը, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս առեւտրի մասնակիցներին իրացվելիության կառավարման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:
Բորսայում ընդգծել են, որ Genium INET-ի ժամանակակից ծրագրային լուծումները հնարավորություն կտան կառավարությանն ավելի ճկուն լինել պարտքի կառավարման գործընթացում:
Նախագիծը մշակվել եւ ներդրվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի, ԿԲ-ի եւ ֆինանսների նախարարության համատեղ ջանքերով:
Բորսան գործարկել է նաեւ պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման գործընթացի սպասարկման անվճար առցանց համակարգը, որտեղ գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ:
Առցանց համակարգին զուգահեռ շարունակում են գործել ֆինանսների նախարարության «Գանձապետական պահառու» համակարգի սպասարկման կետերը, որտեղ ներդրողները կարող են ստանալ առցանց համակարգի կողմից առաջարկվող ծառայություններ, ինչպես նաեւ գրանցվել առցանց համակարգում` նույնականացման քարտ չունենալու դեպքում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: