Բորսայում տեղաբաշխվել են ԱՀԸ պարտատոմսերը

23.05.2016 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի (NMCCB1E) տեղաբաշխումը:

Բորսայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10 հազ. ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 170 հազ. հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս ` 1 700 000 000 ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 17 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 573 728 510.55 ՀՀ դրամի պարտատոմս:

Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 8 996.63 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 11%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9169%:

Դիտում՝ 15250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW