Հայտնի են «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ի 2015թ. լավագույն անդամները

15.02.2016 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Փետրվարի 12-ին հայտարարվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որի շրջանակում պարգեւատրվում են բորսայի եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսեւորած անդամները:   

«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմսվիսբանկը: Լավագույնների եռյակում էին նաեւ «Արմենբրոկ»-ը եւ «Կապիտալ Ինվեստմընթս»-ը:   

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող է դարձել Արարատբանկը, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաեւ Արմսվիսբանկը եւ Ամերիաբանկը:

«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթել է Արդշինբանկը, իսկ «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը:

«Բորսայի լավագույն անդամ ռեպո եւ սվոպ գործառնությունների անվանակարգում» հաղթող է դարձել Կոնվերս Բանկը:

«Բորսայի լավագույն անդամ» գերանվանակարգում հաղթել է Արմսվիսբանկը՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Արարատբանկին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկին:    

Մրցանակաբաշխության ժամանակ անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Լավագույն գործընկեր առեւտրի մասնակից» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի առեւտրի մասնակից Կարեն Սարգսյանը:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմենբրոկ»-ը, իսկ «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում՝ Ամերիաբանկը:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմենբրոկ»-ը՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Ամերիաբանկին եւ Արմսվիսբանկին:

«Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում հաղթող է դարձել Արմսվիսբանկը, իսկ «Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ» գերանվանակարգում՝ «Արմենբրոկ»-ը:

«Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող է դարձել «Արմենբրոկ»-ի աշխատակից Էլմիրա Ղալումյանը:
 

Դիտում՝ 30620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW