«ԳՐԻՆՀԱՈՒԶ» ջերմոցային ընկերությունն իր արտադրանքը կարտահանի ԱՊՀ եւ ԵՄ

24.07.2014 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարության որոշմամբ, 3 տարով հետաձգվել է «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊԸ-ի կողմից ԱԱՀ-ի վճարման ժամկետը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն կառավարության նիստում այսօր ասել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԻՆՀԱՈՒԶ»-ը նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Այս նպատակով ընկերությունը նախատեսում է շուրջ 8,1 մլրդ դրամի չափով ներդրումներ իրականացնել:

«Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել ֆրանսիական եւ հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ինչի շնորհիվ ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1,72 մլրդ դրամի արտադրանք (2015թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ եւ ԵՄ»,- ասել է նախարարը:

Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 65 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 2015թ.՝ 125 հազար դրամ, 2016թ.՝ 130 հազար դրամ, իսկ 2017թ.՝ 135 հազար դրամ:

Դիտում՝ 4535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai