Վարչապետն այցելել է «Հին Արենի» գինու գործարան

10.08.2015 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Արենի համայնքում գործող «Հին Արենի» գինու գործարանում:

Գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական եւ իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում գործարանը կարտադրի 120 հազար շիշ գինի, իսկ հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 250 հազարի: Ծրագրվում է գինիների հիմնական մասն արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաեւ Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280 տոննա խաղող:

Վայոց Ձորի մարզ կատարած այցը վարչապետը եզրափակել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ:

«Կառավարությունը կանգնած է  վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել եւ օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաեւ ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին եւ վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում այս տարի ակնկալվում է մթերել 4900 տոննա խաղող, որը կիրացնեն 15-20 վերամշակող ընկերություններ:

Դիտում՝ 7366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai