Հանգստյան օրերին գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հրավերով Հայաստան այցելեց աշխարհի ամենահայտնի թոփ-մենեջերներից մեկը, Renault եւ Nissan ընկերությունների նախագահ եւ գլխավոր տնօրեն, Renalut-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը: Բրազիլիայում ծնված ծագումով լիբանանցի Կառլոս Գոնը համաշխարհային ճանաչում ստացավ նրանից հետո, երբ Nissan-ը դուրս բերեց խորը ճգնաժամից՝ ծախսերի կրճատման կոշտ ծրագրի միջոցով: Կառլոս Գոնը եղել է Դիլիջանում, այցելել է Հաղարծին, Գառնի եւ Գեղարդ, Մատենադարան, Գաֆեսջյան արվեստների Կենտրոն, Երեւանի կոնյակի գործարան: Երեւանից մեկնելուց առաջ Կառլոս Գոնը պատասխանել է Մեդիամաքսի հարցերին: «Ես լիբանանցի եմ, իսկ Լիբանանում կա մեծ հայկական համայնք, ուստի ծանոթ էի հայկական խոհանոցին, սովորույթներին, լեզվին: Շատ երկրներում ունեմ հայ ընկերներ: Սակայն սա իմ առաջին այցն էր Հայաստան, եւ տպավորություններս շատ են տարբերվում նրանից, ինչ ես սպասում էի տեսնել: Նախեւառաջ, Երեւանը սպասվածիցս շատ ավելի ժամանակակից քաղաք է: Զբոսնեցի քաղաքի կենտրոնում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որտեղ տեղակայված են թանգարանները: Շատ հավանեցի Գաֆեսջյան արվեստների կենտրոնը: Ինձ դուր եկան քաղաքի շենքերը, սրճարանները եւ ռեստորանները: Քաղաքում շատ է երիտասարդությունը, եւ Երեւանը շատ ավելի աշխույժ է, քան ես պատկերացնում էի: Ինձ զարմացրեց նաեւ բազմազանությունը: Դիլիջան էինք գնում եւ թունելից դուրս գալուց անմիջապես հետո բնապատկերն այնպես կտրուկ փոխվեց, որ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ուրիշ երկրում», - ասել է Կառլոս Գոնը:Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով: Tweet Դիտում՝ 10033