10 հարց փողի մասին Հասմիկ Պողոսյանին

10.05.2014 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է:

- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Ամենաթանկ գնումը համարում եմ դաշնամուրը: Թանկ եմ համարում նաեւ իմ գրադարանը, այն էլ ոչ թե գնի, այլ արժեքի առումով։         

- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:

- Երկուսից էլ օգտվում եմ հավասարաչափ։

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Չգիտեմ, թե ինչ է նշանակում «անհոգ» ապրելը, ըստ այդմ չեմ կարող թիվ նշել։

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Բնականաբար, եղել են։

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Ապահովված այնքանով, որ աշխատանք ունեն իմ ընտանիքի բոլոր անդամները։ Իմ ընտանիքը ոչ այնքան ապահովված, որքան բավարարվող մարդկանցից  է բաղկացած։

- Երբեւէ՞ օգտվել եք վարկերից:

- Այո, իհարկե։

- Դուք շռայ՞լ մարդ եք, թե՞ տնտեսող:

- Հավասարաչափ երկուսն էլ։ Եթե կինը տնտեսող չեղավ, տունը տուն չի դառնա։ Ինչ-որ բաներ տնտեսելու, խնայելու հաշվին երբեմն կարող եմ նաեւ շռայլություններ թույլ տալ՝ հատկապես մերձավորներիս ուղղված։

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Ես դուրս եմ եկել նման երազանքներ ունենալու տարիքից եւ վստահ եմ, որ գումարը չեն շահում, այն վաստակում են։ Իսկ նման կարգի գումար ես առաջիկայում վաստակելու հնարավորություններ չեմ տեսնում։ Բնականաբար, չեղած գումարն էլ ծախսելու մասին մտածելն անիմաստ եմ համարում։

- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք։

- Երկուսն էլ անշնորհակալ գործ է։ Աշխատում եմ խուսափել երկուսից էլ։

 - Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

- Իհարկե, վստահում եմ։ Այսօր մեր բանկային համակարգը կայուն է ու ապահով։

Հասմիկ Պողոսյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:

Դիտում՝ 2869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW