Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կայցելի Լիբանանի 57 գործարարներից կազմված պատվիրակությունը:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, գործարարները տեղում կծանոթանան ինչպես ԼՂՀ ներդրումային հնարավորություններին, այնպես էլ ընթացիկ բիզնես եւ բարեգործական ծրագրերին:Լիբանանահայ գործարարների պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ, կայցելի Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների բազմաթիվ գյուղական բնակավայրեր: Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՐԻ-ն ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր է տրամադրում Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչներին: Անցած երկու տարիների ընթացքում արդեն ավելի քան 600 ընտանիքներ օգտվել են ԱՐԻ-ի տրամադրած վարկերից: Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները տասնյակ ընտանիքների կթու կովեր կնվիրեն: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում այդ շրջանների բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ եւ հաջորդ երեխան: Tweet Դիտում՝ 1530